‘Ուղիղ միացում Կահիրեի Թահրիր հրապարակից’

965

Ուղիղ միացում Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակից: Ուղիղ միացումը՝ Ռոյթերզի: 

Հիշեցնենք, որ չնայած 40 աստիճան շոգին՝ եգիպտացի երիտասարդները մնում են Թահրիր հրապարակում և նախապատրաստվում գրոհել «Էլ-Կուբբա» ամրոցը, որտեղ տեղափոխվել է իր նստավայրից հեռացած նախագահ Մոհամեդ Մուրսին: Ազգային փրկության ճակատի և Եգիպտոսի անկախ արհմիությունների կոչով այսօր համընդհանուր գործադուլ է սկսվել:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Մուրսիի կառավարության չորս նախարարներ հրաժարականի դիմում են գրել՝ տեղի տալով ընդդիմության պահանջին, որը հանդես է գալիս նախագահ Մուրսիի հրաժարականի պահանջով:

Ստեղծված իրավիճակում ՌԴ ԱԳՆ-ն Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական և քաղաքական գործիչներին զսպվածության, ուժային միջոցներից  հրաժարվելու կոչ է արել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Պակիստանի վարչապետը հանձնարարել է պաշտոնից հեռացնել կոռուպցիայի մեջ բացահայտված պաշտոնյաներին’
Հաջորդ հոդվածը‘Ջենիֆեր Լոպեսը ներողություն է խնդրել’