Ուղղաթիռի աղետ Հնդկաստանում

449

Հնդկաստանի հարավում՝ Թամիլանդ նահանգում, Մի-17B5 ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվել են երկրի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավատը, նրա կինը և ևս 11 մարդ։
Գեներալը մեկնում էր Սուլուր քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազա՝ թռիչքային ուսումնարանի ուսանողների հետ հանդիպման։

Ուղղաթիռն ընկել է մոտակա մեծ ճանապարհի վրա։ Փրկարարներն ստիպված են եղել աղետի վայր հասնել հետիոտն։ Ականատեսներից մեկը պատմել է, որ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ ուղղաթիռն սկսել է վայրէջք կատարել։ Մի քանի հոգի ուղղաթիռից ցած են թռել մինչև դրա՝ գետնին հասնելը։  Մի մարդ ողջ է մնացել ուղղաթիռի աղետից հետո։ Գեներալը մահացել է հիվանդանոցում։

Աղետի պատճառները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել։ Պաշտպանության նախարարությունը հետաքննում է միջադեպը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանստանում աղջիկները երազում են դպրոց գնալ ու վախենում են ապագայից
Հաջորդ հոդվածըՀարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի 1-ին նիստը` դեկտեմբերի 10-ին