Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի 1-ին նիստը` դեկտեմբերի 10-ին

539

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովմանը», արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափով համագործակցության տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ Հարավային Կովկասում ամուր խաղություն և կայունություն հաստատելու համար, տեղի կունենա 2021 թ․ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգորնախարարները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար, դեսպան Սեդատ Օնալի գլխավորությամբ»,- հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։

Ղարաբաղում համագործակցության և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես են եկել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։

Ռուսաստանը և Իրանը ողջունել են այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցելու տվյալ տարածաշրջանային նախաձեռնությանը, սակայն առաջարկել է Բաքվի և Երևանի բանակցությունների իր ձևաչափը՝ խաղաղությունն ապահովելու համար՝ «եռյակի» տեսքով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւղղաթիռի աղետ Հնդկաստանում
Հաջորդ հոդվածըԴատախազ․ Սաակաշվիլիին օգնել է Վրաստան գալ Ուկրաինայից վրացի նախկին մի պաշտոնյա