‘Ուոլքոտ. «Փակ դռների հետևում առանց մարզչի հանդիպում ենք անցկացրել»’

1141

«Արսենալի» ֆուտբոլիստներից Թեո Ուոլքոտը խոստովանել է, որ թիմակիցներով առանց մարզչի հանդիպում են կազմակերպել և քննարկել են ներկայիս իրավիճակը:

-Չենք պատրաստվում ստել. բոլորս էլ հասկանում ենք, որ այժմ թիմի համար բարդ իրավիճակ է: Մենք փակ դռների հետևում հանդիպում ենք անցկացրել: Մարզիչներից և ղեկավարությունից ոչ ոք ներկա չի եղել այդ հանդիպմանը: Նախաձեռնության հեղինակները փորձառու ֆուտբոլիստներն էին՝ Չեխը, Արտետան, Մերտեզակերը և Ռոսիցկին:

Չեմ ցանկանում պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց մեզ համար դա կարևոր հանդիպում էր: Խոսակցությանը բոլորս հիանալի ենք արձագանքել: Այդ հանդիպումը մեզանից յուրաքանչյուրի համար, բոլորս արտահայտեցինք, թե ինչ ենք զգում: Հավանաբար, մարզիչը տեղյակ է, քանի որ ակումբում նա ականջներ ունի, բայց հարգում է յուրաքանչյուրիս կարծիքը,-ասել է Ուոլքոտը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 52 միավոր և 8 միավորով զիջում է առաջատար «Լեսթերին», Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում թիմը մրցելու է «Ուոտֆորդի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Զենիթ» – «Բենֆիկա» 1-2։ Պորտուգալական ակումբը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տուխել. ««Տոտենհեմն» ինձ գերմանական թիմ է հիշեցնում»’