‘Ուորլիք. ԱՄՆ այս ամիս Սարգսյան-Ալիև հանդիպում է ակնկալում’

802

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն այս ամիս, գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծել ամենաբարդ հարցերը հաշտության հասնելու գործում», — գրել է Ուորլիքը։

Ինչպես նշել է Ուորլիքը, Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական հարցերի շուրջ բանակցությունները եղել են կառուցողական:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնը վթարի պատճառով գազ չունի’
Հաջորդ հոդվածը‘Բացվել է Լենինգրադյան — Ծիծեռնակաբերդ տրանսպորտային հանգույցը (ֆոտոշարք)’