‘Ուորլիք. Հոկտեմբերին Փարիզում սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում’

815

ԵԱՀՄ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը սպասում են հոկտեմբերի վերջին, Փարիզում: Այս մասին Trend գործակալությանը տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջերս Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արդյունավետ հանդիպում ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր կողմերի դրքորոշումներն ավելի լավ հասկանալու համար, ինչպես նաև նպաստելու նրանց կողմից խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումների ընդունմանը»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ընթացքում կողմերին հրադադարի ռեժիմի պահպանման և շփման գծում լարվածության նվազեցման կոչ է արել:

Ամերիկացի համանախագահի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ընդհանուր նպատակին հասնելու համար առաջիկա ամիսներին սպասվում է մեծ աշխատանք:

«Մենք հուսով ենք, որ Փարիզում կողմերի բանակցությունները կլինեն կառուցողական»,-ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Բաբայանը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Վարկ վերցնելու տեմպերը լուրջ մտահոգություն են առաջացնում (Տեսանյութ)’