‘ Ուորլիք. Շվեդիան շահագրռգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ‘

813

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Շվեդիայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեին իրազեկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի մասին: Այդ մասին գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twittter-ի իր էջում:

«Շվեդիայի խորհրդարանի միջազգային գործերի կոմիտեի անդամները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ», — գրել է նա:

Ուորլիքը նշել է, որ միջնորդները շարունակում են աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ, հիմնվելով հիմնարար սկզբունքների` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:

Ուորլիքը, միևնույն ժամանակ, Շվեդիային և երկրի արտգործնախարար Կարլա Բիլդտին երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոլորտում ակտիվ գործունեության համար:

Ավելի վաղ Ուորլիքը հաղորդել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդատվություններ է անցկացնում Շվեդիայի կառավարության հետ: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է ԵՄ անդամ երկրների փոխդեսպաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ իրավապաշտպանները Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների համար հայց կներկայացնեն ՄԻԵԴ’