‘Ուսմանովը գնել է կենսաբան Ուոթսոնի Նոբելյան մեդալը’

956

Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, որը Christie’s աճուրդում ձեռք է բերել ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան մեդալը, մտադիր է այն վերադարձնել Ուոթսոնին:

Գործարարը մեդալի համար վճարել է 4,8 մլն դոլար:

Գիտնականը ստիպված է եղել վաճառել իր պարգևը, քանի որ նրան, իր խոսքով՝ միջոցներ են հարկավոր գործարար համբավն ու անունը վերականգնելու համար՝ այն բանից հետո, երբ նրան սկսել են հալածել լրատվամիջոցներում՝ իր ռասայական դատողությունների համար. Sunday Times-ին տված հարցազրույցում նա ինտելեկտի մակարդակը կապել էր ռասայական պատկանելության հետ: Բացի այդ, Ուոթսոնն ասել էր, որ սևամորթները ֆիզիկապես ավելի զարգացած են և լիբիդոյի ավելի բարձր մակարդակ ունեն: Այս դատողությունները որակվել էին ռասիստական և սուր քննադատության ենթարկվել մամուլի էջերում:

Մինչ այժմ նման դեպք չի եղել, որ դափնեկրի կենդանության օրոք մրցանակը վաճառքի հանվի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պրոֆեսոր Լեբեդինսկին հեռացել է Ռուսաստանից’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով դատաքննությունը շարունակվում է ‘