Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

383

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը։

24-ամյա ֆուտբոլիստն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։

«Բարսելոնայում» կասկածներ ունեն, որ Դեմբելեն նախնական համաձայնության է հասել կամ Թուրինի «Յուվենտուսի», կամ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 6 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԱրձագանք Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին