‘Ուսման վճարների փոխհատուցման համար սահմանվել է գնահատականի նվազագույն շեմը’

1054

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սահմանել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը:

Ինչպես նշված է նախարարության հաղորդագրությունում՝ նվազագույն շեմը բակալավրի կրթական ծրագրի համար 75 տոկոս է (ՄՈԳ), իսկ մագիստրոսականի համար՝ 80 տոկոս (ՄՈԳ):

Նախորդ հոդվածը‘Մոնթե Մելքոնյանի Կիբեռբանակը կոտրել է թուրքական 360 կայք’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն 5 տարում ավտոմեքենաներ գնելու համար ծախսել է 351 մլն դրամ’