‘Ուրիշներին՝ կալանք, Վարդանիկի տղային՝ ստորագրություն. Մամուլ’

1225

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ 2012թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանության առիթով հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է գտնվում:

Հիշեցնենք, որ այս վիճաբանությանը մասնակցել էր նաև Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ: Վիճաբանողները ծեծել էին միմյանց և կրակոցներ արձակել, Ս. Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ըստ գործող կարգի՝ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ կիրառվում է կալանք: Սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացավ, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, և ընտրվել է ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին:

Նշենք նաև, որ Սպարտակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռքբերելը, պահելը, կրելը):

Նախորդ հոդվածը‘Չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան և փողոցի տարբերությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայ գյուղացու ծանր բեռը. Մամուլ’