‘ՈՒՔԿ. Վագների ՄՌԸ վարձկանների արտասահմանյան անձնագրերը մատնանշում են կապը ՀԳՎ-ի հետ’

1138

Վագների մասնավոր ռազմական ընկերության՝ աֆրիկյան երկրներ մեկնող վարձկանների արտասահմանյան անձնագրերը, այսպես կոչված՝ «ՀԳՎ-ական սերիայի են», ինչը մատնանշում է նրանց կապը Ռուսաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի (նախկին ՀԳՎ-ի) հետ: Այդ մասին գերատեսչության պաշտոնական  կայքում երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Վասիլի Գրիցակը: Նույնպիսի  սերիայի անձնագրեր են ստացել, օրինակ, «Սոլսբերիի զբոսաշրջիկներ» Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները քննել են «աֆրիկյան էքսպանսիայի» մասնակից  ռուսաստանցի 1012 վարձկանների արտասահմանյան անձնագրերը և հանգել այն եզրակացության, որ այդ փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը ձևակերպվել է Մոսկվայի  770001Դաշնային միգրացիոն ծառայության վարչությունում: «Վագներցիների» մեծ մասի փաստաթղթերն իրարից տարբերվում են ընդամենը վերջին երկու թվերով: Բոլոր 1012 վարձկանները մեկնել են ԿԱՀ, Սուդան և աֆրիկյան այլ երկրներ 2018 թ. օգոստոս-դեկտեմբերին:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունում եզրակացրել են, որ Վագների մասնավոր ռազմական ընկերությունը, ըստ էության, ՌԴ ՌՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության «արտաքին մարդասպանների գաղտնի ջոկատն է»: ՈՒՔԿ-ի տվյալներով՝ այդ «աֆրիկյան կորպուսի» ռազմիկների 90 %-ից ավելին 2014-2015 թթ. «մասնակցել է Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային»:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ավստրիայում հոսպիտալացվել է Կիևի քաղաքապետը’
Հաջորդ հոդվածը‘Հան. ԵՄ-ն լրացուցիչ կօժանդակի ՀՀ-ին. Առավոտ’