‘Չադում կանխվել է հեղաշրջման փորձը’

841

Չադի իշխանությունները հայտարարել են, թե կանխել են պետական հեղաշրջման փորձը: Պաշտոնական հաղարդագրության համաձայն՝ ձերբակալվել են մի խումբ մարդիկ, ովքեր փորձել են երկրում ապակայունացնել իրավիճակը: Հեղաշրջման նպատակն է եղել տապալել Չադի նախագահ Իդրիս Դեբիին, որն ինքն էլ իշխանության է եկել 1990 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում: Կառավարական կառույցների տվյալներով՝ դավադիրները չորս ամիս շարունակ նախապատրաստվել են: Հեղաշրջումը կանխվել է երկրի զինված ուժերի աջակցությամբ: Ոչինչ չի ասվում, թե որ ուժերն են նախապատրաստել հեղաշրջումը, ովքեր են ձերբակալվել: Ընդդիմությունը միայն հայտարարել է, թե դեռ երկուշաբթի ձերբակալվել է ընդդիմադիր պատգամավորներից մեկը, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը’
Հաջորդ հոդվածը‘Bloomberg. Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ իրենց փողը պահում են Պուտինից հնարավորինս հեռու’