‘Bloomberg. Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ իրենց փողը պահում են Պուտինից հնարավորինս հեռու’

1401

Ռուսաստանցի մեծահարուստները նախընտրում են իրենց փողը պահել արտասահմանում, գրում է Bloomberg-ը: Խոսքը ռուսաստանցի քսան միլիարդատերերի մասին է, որոնց թվում է, մասնավորապես, գործարար Ալիշեր Ուսմանովը, որը, ինչպես նշում է պարբերականը, դեռևս անցյալ տարի իր կարողության մեծ մասը տեղափոխել է Մոսկվայից 5,6 հազար մղոն հեռավորության վրա գտնվող բրիտանական Վիրջինյան կղզիներ: «Օֆշորները ռուսաստանցի ձեռնարկատերերի՝ պետությունից, մրցակիցներից ու կողոպտիչներից իրենց կարողությունները պաշտպանելու հիմնական միջոցն են»,- նշում է John Tiner  & Partners ընկերության ներկայացուցիչը: Իր հերթին՝ Bloomberg-ի մասնագետները հայտարարում են, որ ռուսաստանցի բոլոր 20 մեծահարուստներն իրենց ունեցվածքի մի մասը վերահսկում են Ռուսաստանի սահմաններից դուրս գրանցված հոլդինգյան ընկերությունների շնորհիվ: Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստան է վերադառնում դուրս տարված գումարների ընդամենը մի փոքր մասը: Ռուսաստանցի միլիարդատերերը շարունակում են նման մարտավարություն վարել՝ հակառակ Վլադիմիր Պուտինի՝ այդ առնչությամբ արված կտրուկ հայտարարությունների, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չադում կանխվել է հեղաշրջման փորձը’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի լրագրողը դատախազությունից պահանջում է իր դեմ հարձակման գործի քննությունը տեղափոխել ՀՔԾ’