‘ Չավին առաջին ֆուտբոլիստն է, ով 150 հանդիպում է անցկացրել ՉԼ-ում’

793

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին փոխարինման է դուրս եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բավարիա»-ի դեմ հանդիպման 75-րդ րոպեին:

35-ամյա Չավին շրջանցել է մրցաշարի շրջանակներում 149 խաղ անցկացրած «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին և դարձել պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն, ով մասնակցել է Չեմպինների լիգայի 150 հանդիպումների:

Այդ ցուցանիշով երրորդն է«Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով իր ակտիվում 142 խաղ է գրանցել:

Նախորդ հոդվածը‘Եվս մեկ «միայն փորի մասին չմտածող» հանրապետական. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ Օլիվեր Կան. «Գվարդիոլայի օրոք «Բավարիա»-ում մի շարք տարօրինակություններ և հիմարություններ են տեղի ունենում»’