‘Չավին հաստատվեց «Ալ-Սադի» գլխավոր մարզչի պաշտոնում’

767

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, որն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, նշանակվել է «Ալ-Սադի» գլխավոր մարզչի պաշտոնում:

39-ամյա ֆուտբոլիստը վերջերս վերջին հանդիպումն անցկացրեց քաթարական ակումբի կազմում Ասիայի Չեմպիոնների լիգայի՝ «Պերսեպոլիսի» հետ խաղում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չավին կգլխավորի «Ալ-Սադը»՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

Իսպանացու մարզչական պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2020 թվականը:

Չավին «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 1998-ից 2015 թվականներին: «Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը 769 հանդիպման է մասնակցել, ինչն ակումբային ռեկորդ է: Ակումբի կազմում Չավին 8 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Իսպանիայի հավաքականի կազմում Չավին երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն ու հաղթել է 2010 թվականի աշխարհի առաջնության հաղթող:

Նախորդ հոդվածը‘Զամիրա Հաջիևայի գնումների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Ալբերտ II Բելգիացին ԴՆԹ թեստ է հանձնել’