Չավին ու Ռաֆինյան որակազրկվել են

154

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին եւ բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան որակազրկվել են երկու խաղով։

Երկուսն էլ կարմիր քարտեր էին ստացել Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Խետաֆե» — «Բարսելոնա» խաղում (0:0)։ Չավին հեռացվել էր մրցավարի հետ վիճելու, Ռաֆինյան՝ մրցակցի գլխին արմունկով հարվածելու համար։

Իսպանիայի առաջնության հաջորդ երկու հանդիպումներում «Բարսելոնան» կմրցի «Կադիսի» եւ «Վիլյառեալի» հետ։

Չորս խաղով որակզրկվել է «Խետաֆեի» բժիշկ Օյոլա Պալասիոսը, որը առաջին խաղակեսում կարմիր քարտ էր ստացել, սակայն երկրորդ խաղակեսում դարձյալ հայտնվել էր պահեստայինների նստարանին։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըՀունգարիա․ ՀԿ-ները պահանջում են բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ