Հունգարիա․ ՀԿ-ները պահանջում են բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ

167

Եվրամիության երկրները պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը Կիևին և բանակցություններ սկսեն Մոսկվայի հետ՝ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ։

Այդ մասին Հունգարիայի կառավարությանը և Եվրահանձնաժողովին հասցեագրված համատեղ ուղերձում հայտարարել են «Ֆորում՝ հանուն խաղաղության» և  «Խաղաղության հունգարական շրջան» հասարակական կազմակերպությունները։

Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ ԵՄ ղեկավարությունը պետք է խոստովանի՝ «Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել ռազմական ճանապարհով կամ ծնկի բերել պատժամիջոցներով»։

Եվրահանձնաժողովն ուզում է մինչև տարեվերջ կրկնապատկել Ուկրաինային հատկացվող օգնությունը՝ ստեղծելով 50 մլրդ եվրոյի ֆոնդ, սակայն դա խնդրի լուծմանը չի հանգեցնի։ «Լրացուցիչ սպառազենքը և լրացուցիչ ռազմական օգնությունը միայն ավելի կմեծացնեն կորուստները, ավելի շատ արյունաքամ կանեն Ուկրաինան և կթեժացնեն պատերազմը»,- կարծում են ուղերձի հեղինակները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավին ու Ռաֆինյան որակազրկվել են
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը հրաժարվում է գնահատական տալ Ուկրաինայի գրոհներին