Չավի․ Մեր ծրագրերում չկա Նեյմարի տրանսֆեր

152

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է լուրերը, թե ամռանը  31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից վերադառնալ կատալոնական ակումբ։

«Նեյմարը «Բարսելոնայո՞ւմ»։ Ես զարմացած եմ։ Մեր ծրագրերում չկա Նեյմարի տրանսֆեր։ Ընկերներ ենք, բայց այս ամռանը այլ առաջնահերթություններ ունենք»,- Չավիի խոսքը մեջբերում է twitter.com/JijantesFC-ն։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին
Հաջորդ հոդվածըՊենտագոնը Ուկրաինայի համար 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում