Չավի․ Չեմ ցանկանում դառնալ նոր Գվարդիոլա

265

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս է հայտնել, որ իր ղեկավարությամբ կատալոնական թիմը դարձյալ կդառնա լավագույնն աշխարհում։

«Ես Կրոյֆի եւ Գվարդիոլայի աշակերտն եմ։ Կձգտեմ «Բարսելոնան» վերադարձնել աշխարհի գագաթին։ Դա հանուն իմ էգոյի չէ, հանուն ակումբի է։

Ես չեմ ցանկանում դառնալ նոր Գվարդիոլա։ Ընդամենը ցանկանում եմ, որպեսզի «Բարսելոնան» հաղթի եւ դարձյալ դառնա լավագույնն աշխարհում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Փյունիկը» 4:1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» եւ դուրս եկավ երրորդ փուլ(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱարոն Ռեմսին հեռացավ «Յուվենտուսից»