Չավի․ «Ռեալի» հետ խաղը կարող է շրջադարձային լինել մեր թիմի համար

379

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման կարեւորության մասին։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

«Առաջիկա խաղը մարտահրավեր է, եզրափակիչ դուրս գալու եւ տիտղոս նվաճելու հնարավորություն։ «Ռեալի» հետ դիմակայությունը կարող է շրջադարձային լինել մեր թիմի համար։ Ցանկանում ենք հուսալի խաղալ պաշտպանությունում եւ օգտագործել մեր հնարավորությունները։

«Ռեալը» հիմա գերազանց մարզավիճակում է, հնարավոր է՝ լավագույնն է Իսպանիայում։ Սակայն «Էլ Կլասիկոն» լինում է անկանխատեսելի։ Պետք է օգտագործենք մեր ուժեղ կողմերը եւ պայքարենք հաղթանակի համար։

Կձգտենք ցուցադրել մեր ֆուտբոլը, մեր ոճը, բայց դա հեշտ չի լինի, քանի որ հանդիպելու ենք Լա Լիգայում հիմա լավագույն վիճակում գտնվող թիմի հետ»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Կիսաեզրափակիչի «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածըՎարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն «Տոտենհեմի» կիսապաշտպանին հրավիրել է «Ռոմա»