‘Չավի. Կասիլյասն իմ ընկերն է, բայց համաձայն չեմ նրա հետ’

834

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի խոսքերը, որը հայտարարել է, թե կատալոնյան ակումբին կարիք չկա այդքան հպարտանալ կազմում «Բարսայի» դպրոցի սաների քանակով:

«Ես հարգում եմ Իկերին, նա իմ ընկերն է, բայց ես համաձայն չեմ նրա հետ: Մենք մեր ակադեմիայով հիանալու բոլոր հիմքերն ունենք: Մենք հպարտանում ենք մեր դպրոցի աշխատանքով, որը տալիս է Իսպանիայի հավաքականի կորիզը: Մեր տղաների մեծամասնությունը դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն»,- Չավիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նախարար Աշոտյանն ի ցույց է դնում իր ցինիզմն ու տգիտությունը’
Հաջորդ հոդվածը‘Երևանյան ամանորյա ֆաունան՝ ըստ Տարոնի 2 (Ֆոտոշարք)’