‘Չավի. ««Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակում կնշեի Լիոնել Մեսիի, Ֆիլիպ Լամի և Խավյեր Մասկերանոյի անունները»’

667

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին խոսել է «Ոսկե գնդակի» երեք ֆուտբոլիստների մասին: Իսպանացին լավագույնների ցուցակում չի նշել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

«Ոսկե գնդակի» երեք թեկնածուների ցուցակում կնշեի Լիոնել Մեսիի, Ֆիլիպ Լամի և  Խավյեր Մասկերանոյի անունները: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա ոչինչ չցուցադրեց աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ Բրազիլիայում կայացած առաջնությունը պետք է մեծ նշանակություն ունենա ընտրության հարցում»,- Չավիի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» երեք թեկնածուներն են Լիոնել Մեսին, Քրիստիանո Ռոնալդուն և Մանուել Նոյերը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» առաջարկ է արել 16-ամյա նորվեգացուն’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ.«Շվեդիայում լավագույն մարզիկների ցուցակում զբաղեցնում եմ և առաջին, և երկրորդ, և երրորդ, և չորրորդ, և հինգերորդ տեղերը»’