‘Չարլզ Դարվինի և այլ հայտնի անձանց մահվան առասպելներ’

4043

«Եւ ապրեց նա մինչ խոր ծերություն». հիմնականում այսպիսի ավարտ ունեն մարդկանց կենսագրությունների վերջաբանները: Բայց կան, իհարկե, նաև ողբերգական ավարտներ, ինչպես, օրինակ՝ Ջոն Լենոնինը կամ իշխանուհի Դիանայինը: Սակայն, ինչպես պարզվում է, որոշ՝ առավել հայտնի, հուզական մահվան պատմությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

Չարլզ Դարվին

Էվոլյուցիայի տեսությունը բազմաթիվ ընդդիմախոսներ ուներ, թեպետ ճանաչվել էր բազմաթիվ գիտնականների կողմից: Ըստ լեգենդի՝ Դարվինը կյանքի վերջին տարիներին դարձել էր քրիստոնյա և լրջորել սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը և մահվանից առաջ, իբր, հասցրել է ասել. «Ես պարզապես թերզարգացած գաղափարների տեր պատանի էի»: Սա, իհարկե, բավականին ազդեցիկ պատմություն է, որն ապացուցում է, թե ինչպես նույնիսկ առավել կարծրացած թերահավատները կարող են փոխել իրենց համոզմունքները՝ մահվան շեմին կանգնած: Բայց ցավոք՝ ինչպես փաստում է ավետարանիչ Էլիզաբեթ Քոթթոնի՝ 1915թ. հրատարակված «Լեդի Հուպի պատմությունը», Դարվինի կրոնական դարձի պատմությունը՝ որևէ կապ չունի իրականության հետ:

Նմանատիպ պատմությունները Դարվինի մահվանից հետո ակտիվորեն տարածվում էին տարբեր տիպի կրոնական խմբերի կողմից և վերջիվերջո ձեռք էին բերել քաղաքային առասպելների կարգավիճակ, բայց դրանք ժխտվել են Դարվինի երեխաների և կնոջ կողմից:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Դասական երաժշտության հանճարի կյանքի մասին առասպելները չափազանց շատ են, հատկապես՝ կապված նրա մահվան հետ:

Այն ենթադրությունը, թե Մոցարտը մահացել է ոչ իր բնական մահով, ծագեց նրա մահվանից անմիջապես հետո: Թաղումից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, երբ Վիեննայի թերթերից մեկը ինֆորմացիա տարածեց, թե Մոցարտին թունավորել ենլ: Այդ լուրը շատ արագ տարածվեց Վիեննայում, այնուհետև՝ ողջ Եվրոպայում: Մարդասպանի դերը, այդ լուրերի համաձայն, վերագրվում էր Սալիերիին: Դրա համար, ըստ երևույթին, հիմք է ծառայել այն թշնամանքը, որ մի ժամանակ այդ «անտաղանդ» երաժիշտը տածում էր Մոցարտի նկատմամբ: Թունավորողի պիտակը հետապնդում էր Սալիերիին ընդհուպ մինչև մահ, թեև նա վաղուց արդեն հեռացել էր թատրոնից ու առհասարակ՝ հասարակական կյանքից:

Կա, իհարկե, ևս մեկ ՝ավելի լայն տարածում գտած առասպել, ըստ որի՝ Մոցարտին թաղել են աղքատների հետ: Այս վարկածը ավելի լայն տարածվեց «Ամադեուս» ֆիլմից հետո, որում Մոցարտի մարմինը պարզապես նետում են փոսը: Այս ենթադրությունը եւս, ինչպես և Մոցարտի և Սալիերիի թշնամանքը, որևէ ծանրակշիռ հիմք չունի:

Էդգար Ալլան Պո

Ամերիկացի արձակագիրը կյանքի վերջին տարիներին կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից, չնայած՝ թմրանյութերի մասին միակ ապացույցը Պոյի նամակն է, որում նա գրում է, թե ինչպես է դրանց օգնությամբ փորձել ինքնասպանություն գործել: Իսկ ալկոհոլից կախվածություն Պոն ունեցել է ողջ հասուն տարիքում, հատկապես կնոջ՝ Վերջինիայի մահվանից հետո: Հասկանալի է, որ նրա կյանքի վերջին տարիների առասպելը ամբողջացնում է Պոյի մռայլ կերպարը, բայց որևէ ապացույց, թե Պոն մահացել է խմիչքի կամ թմրանյութերի չափաքանակը գերազանցելուց՝ նույնպես չկա:

Նախորդ հոդվածը‘Անգամ պաշտոնական թվերով՝ նոյեմբերին թանկացումներ են եղել’
Հաջորդ հոդվածը‘Մեկ շաբաթում Հայաստանի բանկերի դրամային վարկերն աճել են 37.6%, իսկ դոլարային վարկերը նվազել են 12.7% ‘