‘ «Չելսին» ոչ ոքի արդյունք գրանցեց, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Արսենալը»՝ լավագույն եռյակում(տեսանյութ)’

1090

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդն» Ուելսում 1:2 հաշվով պարտվեց «Սուոնսիին», իսկ առաջատար «Չելսին» Լոնդոնում 1:1 հաշվով ավարտեց «Բարնլիի» դեմ խաղը: Ժոզե Մոուրինյոյի թիմը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, իսկ գոլը բաց թողեց խաղի ավարտից 9 րոպե առաջ:

Լոնդոնի «Արսենալն», օգտվելով «Մանչեսթեր Յունայթեդի» վրիպումից, հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին», եւ 48 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր 

«Չելսի» — «Բարնլի»՝ 1:1

Բրանիսլավ Իվանովիչ, 14 – Բեն Մի, 81

Հեռացում՝ Նեմանյա Մատիչ, 70 («Չելսի»)

«Սուոնսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Կի-Սուն Յուն, 30, Բաֆետիմբի Գոմիս, 73 – Անդեր Հերերա, 28

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Մալագա»՝ 0-1․ Կատալոնացիները պարտվեցին սեփական հարկի տակ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Պադերբորն» — «Բավարիա»՝ 0:6(տեսանյութ)’