‘«Չելսին» որոշել է ձեռք բերել Հումելսին’

713

«Չելսին» որոշել է միանալ Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթս Հումելսի համար պայքարին։

Հաղորդվում է, որ եթե լոնդոնցիները չկարողանան ձեռք բերել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ապա կզբաղվեն «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տրասնֆերը ձեռք բերելու հարցերով։

Հիշեցնենք, որ Հումելսի համար «Չելսիի» հիմնական մրցակիցներից է «Մանչեսթեր Յունայթեդը», որը վաղուց է հետևում Յուրգեն Կլոպի սանի խաղին։ Պաշտպանը հետաքրքրում է նաև «Արսենալին»։ Հավելենք` «Բորուսիան» արդեն նոր պայմանագիր է առաջարկել Հումելսին, սակայն վերջինս դեռ չի ստորագրել այն։

Նախորդ հոդվածը‘ Ռուսլան Կորյանի գեղեցիկ գոլը Ասիայի Չեմպիոնների լիգայում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ շարունակում է թվանկարչությունը. Մարտին գնանկում է արձանագրվել ‘