«Չելսին» ուզում է վարձակալել Գրիզմանին

484

Հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է այս ամառ հեռանալ «Բարսելոնայից»։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ ֆրանսիացուն ձեռք բերելով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը հարձակման գիծն ուժեղացնելու կարիք ունի։ Եթե «կապույտներին» չհաջողվի պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի կամ «Ինտերի» ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուի հետ, «Չելսին» կփորձի վարձակալել Գրիզմանին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» չի պատրաստվում Գրիզմանին վաճառել «Ատլետիկոյին»։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանը դուրս եկավ երկրորդ փուլ եւ կմրցի ադրբեջանցու հետ
Հաջորդ հոդվածըԾավալված փոխհրաձգության հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող