‘«Չելսին» չի պատրասվում հրաժարվել Իվանովիչի ծառայություններից’

903

Մոտ ժամանակներս «Չելսիի» ղեկավարությունը պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ կքննարկի պայմանագիրը երկարաձգելու հարցը:

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսին» Իվանովիչին առնվազն մեկամյա պայմանագիր կառաջարկի: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է 30-ամյա սերբ ֆուտբոլիստի աշխատանքից և չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից, սակայն երկարամյա պայմանագիր կնքել չի պատրաստվում:

Հավելենք` կողմերը վերջնական համաձայնության կգան մինչև այս ամսվա վերջ, նոր համաձայնագրով` Իվանովիչը շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձ կստանա:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Բոլոր մրցակիցներն էլ յուրովի վտանգավոր են»’
Հաջորդ հոդվածը‘Ռոջերսը հավատում է` Սուարեսը կվերադառնա «Լիվերպուլ» ‘