‘«Չելսի»-«Բենֆիկա». պատմական փաստեր’

957

Եվրոպայի Լիգայի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով «Բենֆիկային», Լոնդոնի «Չելսին» դարձավ պատմության մեջ չորրորդ ակումբը, որը նվաճել է երեք հիմնական եվրագավաթները` Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի Լիգան եւ Գավաթակիրների գավաթը:

Նախկինում դա հաջովել էր «Այաքսին», «Բավարիային» եւ «Յուվենտուսին»:

Հաջորդ ուշագրավ փաստը. «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատմության մեջ երկրորդ մասնագետը դարձավ, ով Եվրագավաթներում հաջողության է հասել երեք տարբեր թիմերի հետ: 53-ամյա իսպանացի մասնագետը 2004թ. «Վալենսիայի» հետ հաղթել է Եվրոպայի լիգայում, 2005թ.` «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգան, իսկ այժմ էլ հերթական տիտղոսը «Չելսիի» հետ:

Նախկինում նման բան հաջողվել էր միայն Ուդո Լատեկին, ով «Բավարիայի» հետ 1974թ. նվաճել է Չեմպիոնների գավաթը, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ 1979թ.` ՈւԵՖԱ-ի գավաթը եւ «Բարսելոնայի» հետ 1982թ.` Գավաթակիրների Գավաթը: 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Այսպիսի որակ ունեցող իշխանությունից որևէ դրական փոփոխություն ակնկալելն անիմաստ է’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Ծառուկյանը որևէ նոր, սենսացիոն բան չի հայտարարել’