‘«Չելսի»-ի ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենթուս»-ի դիտակետում’

904

«Յուվենթուս»-ը սկսել է հետաքրքրվել «Չելսի»-ի եզրային պաշտպան Էմերսոնի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ն 24-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ալեքս Սանդրոյին փոխարինող և մտադիր է վերջինիս թիմ հրավիրել առաջիկա ամռանը:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ գործարքին կարող է խանգարել «Չելսի»-ի վրա դրված տրանսֆերային արգելքը, քանի որ լոնդոնցիները չեն կարողանա փոխարինող գտնել:

Էմերսոնը «ազնվականներ»-ի կազմը համալրել էր նախորդ ամռանը «Ռոմա»-ից 20 մլն եվրոյի դիմաց:

 
 

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․Կանանց առաջին ռակետը դուրս մնաց պայքարից, Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է’
Հաջորդ հոդվածը‘Diario Gol. ՊՍԺ-ն պատրաստվում է «պայթեցնել» տրանսֆերային շուկան’