‘«Ռոլան Գարոս»․Կանանց առաջին ռակետը դուրս մնաց պայքարից, Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է’

897

Աշխարհի առաջին ռակետ Նաոմի Օսական չկարողացավ կարիերայում առաջին անգամ դուրս գալ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի չորրորդ շրջան։ Ճապոնացի մարզուհին մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Կատերժինա Սինյակովայի հետ եւ պարտություն կրեց 4։6, 2։6 հաշվով։

Օսական «Մեծ սաղավարտի» մրցաշարերում պարտություն կրեց 16 անընդմեջ հաղթանակից հետո։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սինյակովան կմրցի ռուսաստանցի Աննա Բլինկովայի եւ ամերիկացի Մեդիսոն Քիզի դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը‘«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ի ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենթուս»-ի դիտակետում’