‘«Չելսի»-ում մնալու համար Թերին համաձայնել է աշխատավարձի եռակի նվազեցման’

1398

Հայտնի են դարձել Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերիի նոր պայմանագրի պայմանները:

Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը ստիպված է եղել համաձայնել աշխատավարձի եռակի նվազեցման` լոնդոնյան ակումբում մնալու համար: Նշվում է, որ նոր պայմանագրի համաձայն` Թերին շաբաթական 140 հազարի փոխարեն կստանա 50 հազար եվրո:

Ֆուտբոլիստը նաև համաձայն է մնալ պահեստայինների նստարանին, քանի որ հասկանում է, որ տեղ չունի թիմի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերում:

Հիշեցնենք` անգլիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 1998 թվականից:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նախագահի աշխատավարձի չափը դեռ հաստատված չէ’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. ««Ռեալի» և «Բարսայի» տարբերությունը խաղացողների տաղանդն է»’