‘Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից’

985

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայից, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Էդեն Արենա» մարզադաշտի չորրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղից սեպտեմբերի 2-ից 5-ը՝ ժամը 13:00-17:00: Խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, տոմսերը կվաճառվեն երրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղում, սկսած ժամը 12:00-ից: Տոմսերի արժեքն է 290 չեխական կրոն (11.26 եվրո):

Մարզադաշտում հայ երկրպագուներին հատկացված տրիբունայի քարտեզը կարող եք տեսնելայստեղ:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Սիրիայի դեմ հարձակում թույլատրող բանաձեւ է նախապատրաստել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. 2017-ին նվազագույն աշխատավարձը կլինի 90 հազար դրամ’