‘Չեխ դիվանագետ. ԵՄ-ն առայժմ չգիտի ինչպես վարվել ‘

746

Եվրամիությունը չի կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Միևնույն ժամանակ՝ մենք չենք ցանկանում քամուն տալ Հայաստանի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերածը: Այդ մասին, ըստ Արմինֆոյի, հայտարարել է Չեխիայի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Պետր Մարեշը հոկտեմբերի 16-ին «Արևելյան գործընկերության 4 տարի. արդյունքներ և մարտահրավերներ» խորհրդաժողովում: «Մաքսային միությանն անդամակցելու Երևանի որոշումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների կենտրոնում է, երկխոսություն է վարվում համագործակցության հետագա ձևաչափի շուրջ: Հայաստանը կարևոր է քայլ է կատարել, սակայն գնդակն այժմ մեր կիսադաշտում է, և մենք առայժմ չգիտենք` ինչպես վարվել», — նշել է չեխ դիվանագետը:

Նրա ասելով՝ Եվրամիությունը չի ցանկանում Հայաստանը կորցնել` որպես գործընկեր, սակայն Երևանը պետք է հասկանա, որ դա կլինի համագործակցության բոլորովին այլ ձևաչափ: Մարեշն ընդգծել է, որ ԵՄ-ին չի բավարարում համագործակցությունը զրոյական արդյունքով: «Ես կարծում եմ, որ զրոյական արդյունքով քաղաքական խաղերի ժամանակը վաղուց անցել է», — եզրափակել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Զինուրովը ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի մասին իր գիրքը ‘
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից’