‘Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)’

989

Շվեյցարական Սյոնում տեղին ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Մրցաշարի գործող հաղթող և խմբային փուլը 100 տոկոսանոց արդյունքով ավարտած Մադրիդի «Ռեալն» ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ կմրցի Գելզենկիրխենի «Շալկեի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիային» բաժին հասավ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»:

Կատալոնական «Բարսելոնան» նախորդ տարվա պես կխաղա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ, Լոնդոնի «Չելսին» ուժերը կչափի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, իսկ Մյունխենի «Բավարիայի» մրցակիցը Դոնեցկի «Շախտյորն» է:

1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 17-18-ին և 25-26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին և 17-18-ին: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերն առաջին խաղերն անցկացնելու են տանը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի զույգերը ևս որոշվելու են վիճակահանության արդյունքում: 

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) — «Չելսի» (Անգլիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բայեր» (Գերմանիա) — «Աթլետիկո» (Իսպանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) — «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

«Շալկե» (Գերմանիա) — «Ռեալ» (Իսպանիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) — «Բավարիա» (Գերմանիա)

«Արսենալ» (Անգլիա) — «Մոնակո» (Ֆրանսիա)

«Բազել» (Շվեյցարիա) — «Պորտու» (Պորտուգալիա)

Հիշեցնենք, որ այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող եւ նույն խմբից դուրս եկած թիմերը: Խմբային փուլից հետո ռմբարկուների ցուցակը 9 գոլով գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով 1 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին:

Նախորդ հոդվածը‘Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ ԱԱԾ շենքին ‘
Հաջորդ հոդվածը‘Շմայսը փախավ լրագրողների հարցերից (տեսանյութ)’