‘Չեմ վճարելու 150 դրամ. Այսօրվա ժամանակացույցը’

1039

Երևանում շարունակվում է ուղեվարձի թանկացման դեմ ակցիան: Այսօր, ժամը 10:00-ին, ակցիայի կազմակերպիչները հանդիպել են վարորդների հետ: Ժամը 11:00-ին բողոքի ակցիա և գործադուլ կանցկացվի քաղաքապետարանի մոտ:

12:00-ից — 20:00-ն բողոքի ակցիաներ կանցկացվեն Երևանի տարբեր կանգառներում: Ժամը 20:00 կլինի ամփոփիչ հավաք Մաշտոցի պուրակում:

Ակցիայի կազմակերպիչները տեղեկացնում են, որ շարունակում են ավելանալ Free Car նախաձեռնության անդամները: Որոշ մարդիկ իրենց անձնական մեքենաներով անվճար կտեղափոխեն ուղևորներին:

Ըստ նրանց՝ հուլիսի 22-ին երթուղայինների ուղեվարձերի թանկացման դեմ անցկացվող ակցիաներին մասնակցել է ավելի քան 2000 մարդ:

Free Car ակցիայի նախաձեռնողները՝ դերասան Հայկ Մարությանի գլխավորությամբ, այսօր ևս կշարունակեն իրենց ակցիան Կոնսերվատորիայի գլխավոր մուտքի մոտից, ժամը 13:00-ին:

Ստեղծվել է նաև freecar.am կայքը:

Եթե ցանկանում եք միանալ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Շարունակում ենք վճարել 100 դրամ» ակցիային վաղը և չգիտեք, թե որտեղ են այդ պահին գտնվում ակտիվիստները, կարող եք զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով`

Արսեն Օհանյան 055/098 402-667

Մարինե Ասլանյան 096 811 198 (Շենգավիթ)

Սաթենիկ Պետրոսյան 055 193 015 (Մալաթիա-Սեբաստիա)

Էլեն Գրիգորյան 099 555 593

Լուսինե Հովսեփյան 077 633 380 (Կենտրոն)

Մայա Սարգսյան 095 013 539

Սևակ Մամյան 096 215 396

Ռուզաննա Գրիգորյան 093 446 690:

Նախորդ հոդվածը‘Մուրսիի ընտանիքն սպառնում է դատի տալ զինվորականներին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտ հերթական բողոքի ցույցն է մեկնարկել. Կան բերման ենթարկվածներ’