Չինաստանը ԱՀԿ-ին թույլ չի տվել Covid-19-ի ծագման նոր հետազոտություն անցկացնել

528

Չինաստանի առողջապահության նախարարությունը վրդովմունքով մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագիրը՝ իր լաբորատորիաներում աուդիտ անցկացնելու վերաբերյալ։

ԱՀԿ-ն ցանկանում է հավաստի կերպով պարզել կորոնավիրուսի ծագումը՝ վերջնականապես հերքելով կամ հաստատելով դրա արհեստական ծագման վերաբերյալ վարկածը։

Չինաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ցզեն Իսինը հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զարմացած է ԱՀԿ-ի ծրագրեի և հետաքննության առաջնահերթությունների կապակցությամբ։

«Հուսով ենք, որ ԱՀԿ-ն հաշվի կառնի չինացի փորձագետների վերլուծություններն ու առաջարկները և կզբաղվի վիրուսի ծագման հետազոտությամբ գիտական մեթոդներով՝ զերծ մնալով քաղաքական ազդեցություններից»,- հայտարարել է Իսինը՝ հավելելով, որ Չինաստանը չի կարող ընդունել հետազոտության ծրագիրն իր ներկա տեսքով, երբ Չինաստանի կողմից լաբորատոր աշխատանքներում խախտումների և դրան հաջորդած արտահոսքի մասին հիպոթեզը առաջնահերթություն է ստացել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»
Հաջորդ հոդվածըՃապոնիայում Օլիմպիադայի նախօրեին ռեկորդային վարակվածություն է արձանագրվել