Ճապոնիայում Օլիմպիադայի նախօրեին ռեկորդային վարակվածություն է արձանագրվել

407

Հինգշաբթի օրը Ճապոնիայի կայսր Նարուհիտոն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Թոմաս Բախի գլխավորությամբ։

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ Խաղերը կկայանան ցանկացած պայմաններում, և դրանք չեն հետաձգվի։ Մարտի վերջին կազմկոմիտեն հայտարարեց, որ Խաղերի ժամանակ արտասահմանից հանդիսատեսներ չեն լինի, սակայն մրցումները չհետաձգվեցին։

Երեկ պարզվել է, որ Օլիմպիադայի մեկնարկի նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվը Տոկիոյում մոտենում է վեց ամիս առաջվա պիկին․ վերջին օրվա ընթացքում քաղաքում վարակվել է 1979 մարդ (հունվարի 15-ին՝ 2044 հոգի)։

Վարակվածությունը շարունակել է աճել նաև քաղաքում արտակարգ դրություն մտցնելուց հետո, որը շարունակվելու է մինչև օգոստոսի 22-ը։

Օլիմպիադան անցկացվում է կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում։ Բոլոր մարզիկներն ամենօրյա ստուգում են անցնում, նրանց հանձնարարվել է պահպանել սոցիալական հեռավորությունը և միշտ դիմակ կրել, երբ չեն մասնակցում մրցումներին, քնած չեն և չեն ուտում։

Համավարակի սկզբից Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդացել է 853 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 15 հազար հոգի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը ԱՀԿ-ին թույլ չի տվել Covid-19-ի ծագման նոր հետազոտություն անցկացնել
Հաջորդ հոդվածըԻրանում խմելու ջրի պատճառով բողոքի ցույցերը վերաճում են քաղաքական ցույցերի