‘Չինաստանը գործի կդնի տասն արբանյակներ՝ անհետացած օդանավի որոնմանը մասնակցելու համար’

947

Չինաստանը կվերադասավորի մերձերկրյա ուղեծրում տեղադրված տասն արբանյակներ՝ Հարավ-Չինական ծովի վրա անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքներին օժանդակելու համար, ասվում է ՉԺՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Երեկ երեկոյան արբանյակային մոնիթորինգի և վերահսկողության Սիանյան կենտրոնը հաղորդել է, որ արտակարգ արձագանքման պլանի համաձայն՝ իրենք կվերածրագրավորեն Երկրի հեռակա զոնդավորման առնվազն տասը տարբեր արբանյակներ՝ որոնումների գոտում լուսանկարելու երկրի մակերևույթի օբյեկտները, եղանակային պայմանները կանխատեսելու, կապին և նավագնացությանն աջակցելու և որոնողական-փրկարարական աշխատանքներին այլ կերպ օժանդակելու նպատակով:

Հիշեցնենք, որ  Malaysia Airlines ավիաընկերության օդանավը,  որ շաբաթ օրը իրականացնում էր Կուալա-Լամպուր – Պեկին ուղերթը, 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ռադարների էկրաններից անհետացել էր՝ առանց որևէ ազդանշան տալու: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Արևմտամետության» և «ռուսամետության» թեման Ս. Սարգսյանի հիմնական զենքն է’