Չինաստանը և ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքի հարցով ՄԱԿ ԱԽ նիստ են պահանջել

128

Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով երկուշաբթի օրվա համար ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստ են պահանջել։

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը միջազգային այդ կազմակերպությունում։

«Չինաստանը և ԱՄԷ-ն նիստ են պահանջել երկուշաբթի, ժամը 15։00-ին»,- ասել է աղբյուրը։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են, մասնավորապես, Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջեբալիայում, պաղեստինցի փախստականների ճամբարին և «Աշ-Շիֆ» կենտրոնական հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենաների շարասյանը հասցված հարվածները։

ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Ձան Ծյունը նոյեմբերի 1-ից ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում համոզմունք է հայտնել, որ այս ամիս ՄԱԿ ԱԽ-ն մերձավորարևելյան հակամարտության վերաբերյալ մի քանի նիստ կանցկացնի։

Նախորդ հոդվածըՀորդանան․ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը չի լուծի հակամարտությունը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» պաշտոնապես հերքել է, թե բանակցում է Մբապեի հետ