‘Չինաստանում փակել են աֆրիկացիներին գազանների հետ համեմատող լուսանկարչի ցուցահանդեսը’

3134

Չինաստանում փակել են «Սա Աֆրիկան է» վերնագրված լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ սևամորթ մարդկանց լուսանկարները զուգադրվել են զանազան գազանների պատկերների հետ:

Լուսանկարիչ Յույ Խուեյպինը աֆրիկյան մայրցամաքում ճամփորդելիս որոշել է լուսանկարների շարք անել, որում մարդկանց զգացմունքները համեմատել է կենդանիների էմոցիաների հետ:

Լուսանկարների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնվել. քննադատներից ոմանք  բարձր են գնահատել դրանք՝ անվանելով «խելացի և տպավորիչ»: Սակայն այցելուներից շատերը լուսանկարները ռասիստական են համարել, իսկ աֆրիկացի ուսանողների մի մասը բողոք է ներկայացրել իրենց երկրների դեսպանատներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչը ռասիզմի մեղադրանքը «չափազանցված» է անվանել և հայտարարել, որ թանգարանը նպատակ չի ունեցել խտրական վերաբերմունք ցուցաբերել որևէ մշակույթի հանդեպ:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները կարվեն առանց թույլտվությունների’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին խաղաղ գոյակցության առաջարկ է անում’