‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին խաղաղ գոյակցության առաջարկ է անում’

2453

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին առաջարկել է ճանաչել իր միջուկային ստատուսը և խաղաղ գոյակցության ուղիներ փնտրել, նշում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթը:

«Մենք ընդամենն առաջարկում ենք, ոչինչ չենք պարտադրում»,- նրա մեկնաբանությունն է ներկայացնում հարավկորեական մամուլը:

Ինչպես պնդում է Կորեայի աշխատավորական կուսակցության ԿԿ տպագիր օրգանը՝ «ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային դիմակայության աղբյուրը սկզբից մինչև վերջ թաքնված է Փհենյանի հանդեպ Ամերիկայի թշնամական քաղաքականության մեջ»:

Թերթը նաև նախատում է Չինաստանին և Ռուսաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները պաշտպանելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանում փակել են աֆրիկացիներին գազանների հետ համեմատող լուսանկարչի ցուցահանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն առաջարկում է ավելի շատ անտառ կտրել ու ավելի խիստ պատժել’