‘Չինաստանում փակել են կանանց հնազանդություն քարոզող ինստիտուտը’

5477

Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտը, որը կանանց սովորեցնում էր հնազանդ լինել եւ անվերապահորեն ենթարկվել տղամարդկանց:

Կրթության տեղի գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ «ավանդական մշակույթի Ֆուշունյան դպրոց» անունով ինստիտուտը խախտել է կրթության սոցիալիստական սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՉԺՀ կրթական համակարգը:

Դպրոցի կայքում տեսանյութ է տեղադրվել, որում դասախոսները սեռերի հավասարության սկզբունքի դեմ են հանդես գալիս եւ խորհուրդ են տալիս կանանց՝ չընդդիմանալ տղամարդկանց կողմից բռնությանը:

Ֆուշունյան դպրոցի դասախոսները ուսանողուհիներին համոզում են, որ նրանք չպետք է փորձեն ինքնուրույն կարիերա անել, այլ պետք է մնան ստորին կարգավիճակում եւ հնազանդվեն հայրերին, ամուսիններին եւ որդիներին:

Նախորդ հոդվածը‘Կինոխորհուրդ. Մադամ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում թոշակառուին 5 միլիոն ռուբլով «անմահական հեղուկ» են վաճառել’