‘Չինաստան. Պայթյուններ կոմկուսի շենքի մոտ. Կա մեկ զոհ ‘

870

Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում՝ Կոմունիստական կուսակցության կոմիտեի շենքի մոտ տեղի են ունեցել պայթյուններ, հայտնում է «Սինխուա» լրատվական գործալակությունը: Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, վնասվել են մեքենաներ, շենքի պատուհանները: Ըստ ամենայնի՝ պայթեցվել են ինքնաշեն ռումբեր:

Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում կիրառվել են մի քանի ոչ մեծ պայթուցիկ սարքեր: Պայթյունները որոտացել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:40-ին:

Պայթյունների հանգամանքները դեռևս պարզված չէ: Շանսի նահանգի պաշտոնական միկրոբլոգում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է երկաթյա գնդեր, մոնտաժային սխեմաներ և նմանատիպ այլ առարկաներ:

Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ սարքավորումները տեղադրված են եղել ծաղկամաններում, սակայն «Սինխուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երկու ականատեսներ պատմել են այն մասին, որ տեսել են, թե ինչպես է պայթել միկրոավտոբուսը: Ականատեսները նաև պատմում են յոթ հզոր պայթյունների մասին: BBC-ի պեկինյան թղթակիցը հայտնում է, որ դեռ չկան հաղորդագրություններ այն մասին, թե ով է պատասխանատու այդ պայթյունների համար, սակայն սոցիալական ցանցերի օգտատերերը դրանք կապում են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:

Նշենք, որ անցյալ շաբաթ Չինաստանի մայրաքաղաքի Տյանանմեն հրապարակում մեքենան, մխրճվելով  զբոսաշրջիկների ամբոխի մեջ, հրկիզվել էր: Հինգ մարդ, որոնցից երեքը՝ մեքենայի ուղևորներ, զոհվել էին, տասյնակները վիրավորվել: Իշխանությունները այդ դեպքի համար մեղադրում են ույգուր անջատողականներին:

Նախորդ հոդվածը‘«Օկեան Էլզի» խմբին Սարատովում տուգանել են որպես ներգաղթյալների. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդը գոլդ համարներով մեքենայով բախվել է թունելի արգելապատնեշին ‘