‘Չինացի լուսանկարիչը պատահաբար լուսանկարել է սիրահարների ինքնասպանությունը (լուսանկարներ)’

1105

Չինական շրջանային թերթերից մեկի ֆոտոթղթակիցն ակամա  դարձել է ողջ աշխարհում տարածված լուսանկարների հեղինակը: Առաջադրանք ստանալով լուսանկարել Ուխան քաղաքը պարուրած արտառոց մշուշը՝ նա պատահաբար լուսանկարել է սիրահար զույգի ինքնասպանության պահը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, Յանցզի գետի կամրջի վրա, հաղորդում է China.org.cn-ն: Մեծ ոգևորությամբ իր գործն անելիս ֆոտոթղթակիցը նույնիսկ չի էլ նկատել, որ իրենից քիչ հեռու նախ՝ մի մարդ, ապա՝ երկրորդը, անցնում են կամրջի բազրիքից այն կողմ ու ցած են նետվում, և միայն ինչ-որ մեկի ճիչը լսելուց և ջրի ճողփյունը լսելուց հետո է գլխի ընկել, թե ինչ է կատարվել, ու ոստիկանություն է կանչել, հաղորդում է Newsru.com-ը:

Մի շարք հետազոտողների տվյալներով՝ Չինաստանում ինքնասպանություններ են գործվում յուրաքանչյուր երկու րոպեն մեկ, 100 հազար մարդուց՝ 22-ը, ըստ վիճակագրության, հենց այդ կերպ են ավարտում կյանքը: Եւ, ըստ տվյալների, ինքնասպանների ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում 15-ից մինչև 34 տարեկան երիտասարդներին: 

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա». Մեսին կարող է մնալ պահեստայինների նստարանին’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Պատրաստ եմ ողջունել համագործակցությունը’