‘Չինացի միլիարդատերը կգնի «Ատլետիկոյի» բաժնետոմսերի 20 տոկոսը’

791

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն և գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլը մեկնել է Չինաստան, որտեղ պատրաստվում են համաձայնագիր ստորագրել ակումբի բաժնետոմսերի 20 տոկոսը գնելու շուրջ: Դրանք մտադիր է 40 միլիոն եվրոյով գնել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ չինացի միլիարդատեր Վան Ցզյանլինը:

Ինչպես հայտնում է AS-ը, ԿԺՀ Կոմունիստական կուսակցության անդամն արդեն անշարժ գույք է ձեռք բերել Մադրիդում («Մադրիդյան աշտարակ» անունով երկնաքերերից մեկը), իսկ հիմա ուշադրություն է դարձրել իսպանական ֆուտբոլի վրա: 

90-ականներին Վան Ցյանլինին պատկանող ընկերությունը ֆինանսավորում էր «Դիլյան Վանդա» չինական ակումբը, որը մի քանի անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2011-ից 2013-ին եղել է Չինաստանի սուպերլիգայի հիմնական հովանավորը: 

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն և գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլը մեկնել է Չինաստան, որտեղ պատրաստվում են համաձայնագիր ստորագրել ակումբի բաժնետոմսերի 20 տոկոսը գնելու շուրջ: Դրանք մտադիր է 40 միլիոն եվրոյով գնել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ չինացի միլիարդատեր Վան Ցզյանլինը:

Ինչպես հայտնում է AS-ը, ԿԺՀ Կոմունիստական կուսակցության անդամն արդեն անշարժ գույք է ձեռք բերել Մադրիդում («Մադրիդյան աշտարակ» անունով երկնաքերերից մեկը), իսկ հիմա ուշադրությունը սևեռել  է իսպանական ֆուտբոլի վրա: 

90-ականներին Վան Ցյանլինին պատկանող ընկերությունը ֆինանսավորում էր «Դիլյան Վանդա» չինական ակումբը, որը մի քանի անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2011-ից 2013-ին եղել է Չինաստանի սուպերլիգայի հիմնական հովանավորը: 

Նախորդ հոդվածը‘Սերյոժայի հոգեհանգիստն՝ այսօր, հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. «Անընդունելի է պարտվել այն թիմերին, որոնց ֆուտբոլիստները 5 անգամ քիչ են վաստակում»’