ՉԻ. ՔՊ-ի ծերունական գվարդիան և ազգային խայտառակությունը

1044

Կասկածող կա՞ր, որ Ալեն Սիմոնյանը շարունակելու է պաշտոնավարել։ Իհարկե, չկար։ Կարծում եք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է միակ միամիտը, որ Ազգային ժողովի մեծամասնությանը կոչ էր անում ազատվել ազգային խայտառակությունից և փրկել պետության վարկը՝ պատիվը։ Իհարկե, ո՛չ։ 

Այնուամենայնիվ, ցավալի է, որ թե՛ ՀՀ առաջին նախագահի, թե՛ իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների, թե՛ պետության գիտակից քաղաքացիների կոչերն արձագանք չգտան ԱԺ-ում։ Ալեն Սիմոնյանի հարցը փակվեց մի մուննաթախառն ներողությամբ։ 

Ճշգրտենք «արձագանք չգտան» բառակապակցությունը։ Նախորդ պարբերության համատեքստում այն նշանակում է, որ ՔՊ-ն՝ Ազգային ժողովի մեծամասնությունը, Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցն անգամ քննարկման առարկա չդարձրեց։ Այսինքն՝ ամբողջ երկիրը մնաց անպատվության տիրույթում։

Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը դարձավ քննարկման նյութ։ Արձագանքներ եղան, այն էլ ինչպիսի՜ արձագանքներ՝ մեկը մեկից բըլթ։ «ՉԻ»-ն տեղը տեղին ներկայացրել է դրանցից «յուղոտները» և պարզաբանել պատճառները։ 

Այս անգամ կխոսենք ոչ թե երիտքպականների, այլ իշխող կուսակցության ծերուկների գվարդիայի ներկայացուցիչներից մեկի արձագանքի մասին։ 

Եվ այսպես, լրագրողների թեթև ձեռքով Լևոն Տեր-Պետրոսյանի «Ազգային խայտառակություն» հոդվածին է անդրադարձել Վիգեն Խաչատրյանը։

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՔաղաքական գործիչը չպետք է ինքնահաստատման խնդիր ունենա. Առավոտ
Հաջորդ հոդվածըՍուդանի բանակը սկսել է գործողության ավարտական փուլը