Սուդանի բանակը սկսել է գործողության ավարտական փուլը

274

Սուդանի բանակը սկսել է գործողության ավարտական փուլը և հետապնդում է արագ արձագանքման ուժերի  հատուկ նշանակության ջոկատներին։

Սուդանի բանակի ներկայացուցիչն այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է  պետական հեռուստատեսությամբ, որի շենքը նույնպես, Al Hadath-ի տվյալներով, բանակի վերահսկողության տակ է անցել։

ԶՈՒ ներկայացուցչի հավաստմամբ՝ «բանակը մարտեր է մղում ավելի վաղ մշակված պլանի համապատասխան և պահում է իր դիրքերը»։ Նա ափսոսանք է հայտնել, որ հատուկ նշանակության ջոկատներն «աշխատում են մարտերը մղել բնակելի թաղամասերի մոտ՝ ուշադրություն չդարձնելով խաղաղ բնակչության անվտանգությանը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԻ. ՔՊ-ի ծերունական գվարդիան և ազգային խայտառակությունը
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի կոչը