ՉԼ․ Մխիթարյանը՝ «Միլան» — «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող

205

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» — «Միլան» հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին եւ երկրպագուներին աջակցության համար։

«Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով, Մխիթարյանը 11-րդ րոպեին խփել էր իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Մխիթարյանը փոխարինվել էր 65-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» — «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 8, Հենրիխ Մխիթարյան, 11

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» պարտության մատնեց «Միլանին» Ջեկոյի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ