ՉԼ․ «Ինտերը» պարտության մատնեց «Միլանին» Ջեկոյի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

148

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվեց «Միլանին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն (տեսանյութ)։ 11-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ 

Մի քանի րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հարվածեց դարպասաձողին։

31-րդ րոպեին «Միլանի» տուգանային հրապարակում ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Իսպանացի գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն ցույց տեց 11-մետրանոցի կետը, սակայն VAR-ի հուշումից հետո փոխեց որոշումը (տեսանյութ

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մխիթարյանը դեղին քարտ ստացավ։  62-րդ րոպեին նրան փոխարինեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։

«Ինտերը» 5 հարված կատարեց մրցակցի դարպասին, «Միլանը»՝ 1 հարված։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» — «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 8, Հենրիխ Մխիթարյան, 11

Նախորդ հոդվածըԼավրով․ ԱՄՆ-ը «Ազատ Սիրիայի բանակ» է ստեղծում
Հաջորդ հոդվածըՉԼ․ Մխիթարյանը՝ «Միլան» — «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող